Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ռազմական հաջողություններին:
Նա վստահեցրեց, որ Սուրիկ Խաչատրյանը որեւէ մարտական գործողության չի մասնակցել եւ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, որը հերոսներին են տալիս: Որպես ապացույց՝ նա ընդգծեց, որ դա միայն իր համոզմունքը չէ, այդպես են կարծում նաեւ 92-93 թթ․ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, մի քանի գումարտակների հրամանատարներ, բազմաթիվ ազատամարտիկներ:
Ըստ Սամվել Հարությունյանի, Սուրիկ Խաչատրյանն ընդամենը 1 անգամ է դիրքեր գնացել. «Դա եղել է 94-ի սկզբներին՝ Հորադիզի մոտերքում: Առաջին իսկ կրակոցներից նա ճողոպրել է ճակատից՝ մի քանի հոգու հետ միասին՝ նախախուճապային տրամադրություն ստեղծելով ամբողջ ճակատում: Գեներալ-լեյտենանտ Իվանյանը կանգնել է դեմը՝ զենք հանելով, որպեսզի գնդակահարի նրան: Այսօրվա պաշտպանության նախարարության գեներալներից մեկը ցատկել է եւ բռնել Իվանյանի ձեռքը: Հիշեք 93-ի մարտ ամիսը, երբ գնում էր Շուրլուխ եւ առանց որեւէ ռազմական հետախուզության, Շուրլուխի ջոկատին ստիպում է անցնել մարտական գործողության: Կատարելով նրա հրահանգը՝ մարտական գործողություն են կատարում եւ ընդամենը 1 ժամ հետո աքցանի մեջ ընկնում: 7 հոգի սպանվեցին այդ օրը՝ այդ ջոկատի հրամանատար, Հալիձոր գյուղի բնակիչ Միշա Գրիգորյանը, Արամը, մյուսները, մի քանի հոգի վիրավորվեցին: Ահա նրա ռազմական հաջողությունները»:
Մանրամասներն` այստեղ: