«PrimeCrime»-ին հայտնի է դարձել, որ երեկ Կիևի Դնեպրովսկի շրջանում քրեական հետախուզության աշխատակիցները Ուկրաինայի տարածքում ապօրինի կերպով գտնվելու հմեղադրանքով ձերբակալել են վրացի «օրենքով գող» 39-ամյա Պոլիկարպ Ջանելիձեն: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Պոլի անունով: Նույն օրը միգրացիոն տարածաշրջանային ծառայության մարմինները որոշում են կայացրել նրան երկրի սահմաններից արտաքսելու վերաբերյալ: Այդ որոշումից հետո Կիև-Թբիլիսի չվերթով Պոլիկարպ Ջանելիձեն վերադարձվել է հայրենիք:
Հատկանշական է, որ մի քանի օր առաջ «օրենքով գողը» Օդեսայի մոտակայքում ձերբակալվել է՝ «Մայակի» անցակետում, երբ փորձել է ապօրինաբար հատել մոլդովա-ուկրաինական սահմանը: Այս տարվա ամառվանից գործող օրենքի համաձայն, այլ երկրներից «օրենքով գողերի» մուտքն Ուկրաինա արգելվում է: Ի թիվս նրանց, նրա մուտքը ևս արգելվել է: Այնուամենայնիվ, նրան հաջողվել է անլեգալ կերպով մուտք գործել երկրի տարածք:
Եթե հաշվի առնենք, որ Ջանելիձեն՝ Ուկրաինա առաջին անգամ մտել է սովետական անձնագրով՝ 1992 թվականին, մինչ այժմ մշտապես ապրել է այնտեղ, հայտնի է դառնում, թե ինչն է նրան «տանում» Ուկրաինա:
PrimeCrime-ի ունեցած տեղեկություններով ՝ Պոլիկարպի թագադրումը տեղի է ունեցել 2002 թվականին Կիևում' Ուկրաինայում ապրող վրացի «օրենքով գողերի»՝ Անտիմոսի և Վալերի Քութաինսկիի հետ:
Հիշեցնենք, որ 2005 թվականի մայիսին Ջանելիձեն ձերբակալվել է Կիևում և մեկ տարի անց հետ է ուղարկվել Վրաստան՝ «օրենքով գողերի» դեմ պայքարով զբաղվող ամենաուժեղ ընկերություն: 2007 թվականի Շուխուրսկի դատարանում նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ ապօրինի թմրանյութ պահպանելու և քրեական աշխարհի վերին դասին պատկանելու համար: Այս տարվա սկզբին, կրելով սահմանված պատժի կեսից ավելին, Ջանելիձեին համաներում է շնորհվել և նա ազատ է արձակվել: