ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Գյումրու Երևանյան խճուղուց, որտեղ այսօր, ժամը 10:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի կովշով պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին:

 

 

Կատարվածի հետեւանքով Վ. Մեսրոպյանը մահացել է: Նշենք, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահները, առայժմ կցկտուր տեղեկություններ են հաղորդվում դեպքից: Տրակտորի վարորդն արդեն դեպքի վայրում չէր, հավանաբար նրան հեռացրել էին ոստիկանները, ավելի ուշ հեռացավ նաեւ աշխղեկը: Իսկ տեղում գտնվող շինարարներն ու մերձակայքի բնակիչները բոլորը նույն կերպ էին պատասխանում. «Մենք չենք տեսել, տեղյակ չենք»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասներն ու ամբողջական ֆոտոշարքն` այստեղ