Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Քաջարան քաղաքի հիմնադրման 55-ամյակին նվիրված տոնակատարությանը: Նրան ուղեկցում էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է քաջարանցիներին քաղաքի տոնի առթիվ:
Շնորհավորական խոսք են ասել նաև Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը և Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Հետաքրքիր է, որ Քաջարան քաղաքի հիմնադրման 55-ամյակին նվիրված տոնակատարությունը պետք է տեղի ունենար երեկ, սակայն Սյունիքի մարզում գտնվող նախագահը երեկ հրաժարվել է մեկնել Քաջարան և տոնակատարությունը ստիպված տեղափոխվել է այսօր: Թե ինչ հույժ կարևոր գործեր են Սերժ Սարգսյանին ստիպել երեկ տապալել քաղաքի տոնը՝ մեզ չհաջողվեց պարզել: