Թուրք ոստիկանները սեպտեմբերի 26-ին ձերբակալել են նախօրեին Բինգյոլ քաղաքի բանտից 7 մետր երկարությամբ թունելով փախուստի դիմած 18 քուրդ բանտարկյալներին. գրում է Reuters-ը:
Փախստականներին ձերբակալել են տեղի գյուղերից մեկի լեռներում, որտեղ նրանք թաքնվել էին իրավապահներից:
Բանտարկյալները բոլորն իրենց պատիժն էին կրում երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու համար:
Նշենք, որ Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններն արդեն 30 տարի պայքար են մղում թուրքական կառավարության դեմ' քրդաբնակ շրջանների համար ինքնավարություն ստանալու նպատակով: Թուրքիան, ԵՄ-ն և ԱՄՆ-ն այդ կազմակերպությունը պաշտոնապես ահաբեկչական է ճանաչել:
2013թ. Անկարան և Քրդական աշխատավորական կուսակցությունը հաշտություն կնքեցին:
Զինափաթման և Թուրքիայի տարածքով դեպի Իրաք հեռանալու դիմաց Անկարան խոստացավ սոցիալական, քաղաքական և մշակութային բնույթի բարեփոխումներ իրականացնել քրդաբնակ շրջաններում: