Ամեն տարի աղտոտված ջրի օգտագործման պատճառով մահանում է 25 միլիոն երեխա: Աշխարհի հիվանդությունների 80 տոկոսը ոչ մաքուր ջրի օգտագործման հետևանք է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի' աղտոտված ջուրը պատճառ է 1 միլիարդ 200 միլիոն մարդու տարբեր տեսակի հիվանդության:

 

Հայաստանի համար առանձին վիճակագրություն չկա, հայտնի է մեկ թիվ' մեր երկրում յուրաքանչյուր մարդ, օրական օգտագործում է միջինը 80-90 լիտր ջուր: Այն սպառողին հասնում է 17 հազար կիլոմետր ձգվող ջրագծերով, որը բերում է լեռներից բխած ու ստորգետնյա աղբյուրներով հասած քաղցրահամ ջուրը:

 

 

 

 Աղբյուրը` Armnewstv.am