aravot.am Գյուղատնտեսության աջակցության Լոռու մարզային կենտրոնի տեղեկացմամբ, Եվրամիության սպառողների եւ առողջության պաշտպանության գլխավոր տնօրինություն (EU DG SANQO) ներկայացված Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերք' Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման հանդիսացող մեղրում եւ մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը, լրացված հարցաթերթը եւ ուղեկցող այլ փաստաթղթերը ընդունվել եւ հաստատվել են ԵՄ հանձնաժողովի եւ անդամ երկրների կողմից: Մեղրում եւ մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը հրապարակվել է նաեւ ԵՄ պաշտոնական ամսագրում: Հայաստանի Հանրապետությունը ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցեղ երկրների ցանկում: ԵՄ հանձնաժողովի 2013/422/ԵՄ որոշում: