Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել քիմիական զենքի վերացման միջազգային խմբի Ժամանումը Սիրիա: 20 հոգանոց խումբը ժամանել է հոկտեմբերի մեկին: Այն կհայտարագրի քիմիական զենքի պաշարները:
Հայկական լրատվամիջոցներից մեկը հղում է կատարել Ֆրանս Պրեսին` գրելով, որ Դամասկոսում նրանք հանդիպելու են ԱԳՆ ներկայացուցիչների հետ: Սիրիայի ԱԳ նախարարը խոսել է սպասվող աշխատանքի դժվարությունների մասին` ընդգծելով, որ քիմիական զենքի 19 պահեստներից 7-ը ռազմական գործողությունների գոտում են:
Քիմիկան զենքը նախատեսված է ոչնչացնել մինչև 2014թ կեսեր: