168.am-ի տեղեկություններով՝ այսօր «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը և նախաձեռնող խումբը նամակներ են հանձնել Հայաստանի Հանրապետության երեք նախագահների գրասենյակներին: Գ. Իսագուլյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, բայց «Ազգային անվտանգություն կուսակցության» փոխնախագահ և «Սևծովյան-Կասպիան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Լևոն Անդրիասյանի հետ հեռախոսազրույցից պարզվեց, որ նամակներն իրոք հանձնվել են, բայց դրանց բովանդակության վերաբերյալ նա ձեռնպահ մնաց որևէ բան հայտնել: Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ պատրաստվում է կազմակերպել ՀՀ երեք նախագահների' Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը: