Չինական Հուասի քաղաքի հիվանդանոցներից մեկը տեղափոխվել էր 2-ամյա Սյաո Ֆենը, ում որովայնը այնքան էր փքվել, որ թվում էր, թե երեխան հղի է: Ի զարմանս բժիշկների՝ հետազոտության արդյունքում այդ վարկածը հաստատվել է՝ տղայի օրգանիզմում մակաբույծ-պտուղ է հայտնաբերվել, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին:
Բժիշկները ստիպված են եղել արագ կարգով երեխային աբորտ անել, քանի որ տղան դժվարությամբ էր շնչում: Բժիշկները պարզել էին, որ երեխայի ստամոքսում մեծանում էր նրա երկվորյակ եղբայրը: Պտղի հասակը կազմում էր 20 սանտիմետր:
Մակաբույծ երկվորյակը զբաղեցնում էր իր ավագ եղբոր ստամոքսի 2/3-ը: Ըստ բժիշկների, նման բան տեղի է ունենում, երբ բեղմնավորման ժամանակ ձվաբջիջը չի կարողանում ճիշտ կիսվել: