«Հրապարակ» «ԱԺ պատգամավորներն ավելի շատ քննարկում են ոչ այնքան Զարուհի Փոստանջյանի, որքան ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի, ով իր հարց տալու իրավունքը զիջել էր Զարուհուն, և պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի վարքը, ում թույլտվությամբ դա տեղի էր ունեցել։

 

Նախօրեին Սերժ Սարգսյանին դիմավորողները նկատել էին նրա ընդգծված անտարբերությունն առ Հովիկ Աբրահամյան, ով շատ անտրամադիր է եղել, քանի որ պատասխանատվության բաժին ունի նաև ինքը՝ որպես Արփինե Հովհաննիսյանի երաշխավոր։ Իրենք՝ . «մեղավորները», շրջանառության մեջ էին դրել մի վարկած, ըստ որի՝ նմանատիպ հարցադրում պատրաստվում էին այլ երկրի պատվիրակությունից հնչեցնել, և իրենք շանսը տվել են, որ Զարուհի Փոստանջյանին՝ որպես չարյաց վտքրագույն։

 

Ասում են՝ այս բացատրությունից Սերժ Սարգսյանն ավելի է վրդովվել, թե ինչու կանխավ իրեն տեղյակ չէին պահել այդ մասին, որ նախապես պատրաստվեր»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: