Սևան» ՔԿՀ-ից դատապարտյալի փախուստի փորձ կատարելու գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանին: Գողության համար դատարպարտված Մարատ Գալստյանը, ով դատարանի դատավճռով դատապարտվել է 6 տավա ազատազրկման, պատիժը կրելու ընթացքում փորձել է դիմել փախուստի:

 

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատապարտյալը, ՔԿՀ-ից փախուստ կատարելու նպատակով, ձեռք է բերել բահեր և քլունգ, որից հետո հուլիսի 9-ին' ժամը 23:00-ի սահմաններում, մուտքի մետաղյա ճաղավանդակը կոտրելու միջոցով անցել է ՔԿՀ-ի՝ դատապարտյալների բնակելի գոտում գտնվող քաղպաշտպանության գազապաստարանի շինություն եւ կատարել փորման աշխատանքներ'դեպի նախկին արտադրական գոտու ուղղությամբ:

 

Հուլիսի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02:30 սահմաններում, դադարեցնելով փորման աշխատանքները՝ վերադարձել է հանրակացարան' հետագայում փորման աշխատանքները շարունակելու համար: Սակայն ուրբաթը շաբաթից շուտ է եկել, եւ հուլիսի 10-ի առավոտյան փորվածքը հայտնաբերվել է ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից և օպերատիվ ինֆորմացիան իրացնելիս Մարատ Գալստյանը բերման է ենթարկվել հերթապահ մաս, որտեղ և խոստովանել է ՔԿՀ-ից փախուստ կատարելու համար փորման աշխատանքներ կատարելու հանգամանքը:

 

Այս անգամ Մ.Գալստյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով և հասկանալի պատճառնելով նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: 

 

 

 

 

 

 

 

«Փաստինֆո»