Ներկայիս ԹուրքիայիՎանի նահանգի Արճեշ շրջանի Իրիշաթ գյուղում Շահվելաթ Քըլըչը սեփական նախաձեռնությամբ այգում բացել է քրդական և հայկական քաղաքակրթությունների թանգարան, որտեղ ցուցադրված են նրա հեղինակած աշխատանքները։
58-ամյա Քըլըչը երիտասարդ տարիներին, երբ որպես հովիվ է աշխատել, սկսել է նաև սիրողական քանդակագործությամբ զբաղվել, տեղեկացնում է HaberFX լրատվակայքը։
Տարիների ընթացքում նա որոշել է նաև քրդերին և հայերին նվիրված թանգարան բացել սեփական տան այգում։ Թանգարանում ցուցադրվում են քաղաքակրթություններին բնորոշ պատկերներ, հերոսներ և այլն։