ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքում է տեղեկությունը, թե նախագահ Սերժ Սարգսյանը իրեն նկատողություն է արել, քանի որ ինքը, ըստ մամուլի, ասել է, թե Մաքսային միություն մտնելուց առաջ ՀՀ նախագահը կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցության հետ չի խորհրդակցել, քանի որ ՕԵԿ-ին տեղյակ պահելու «կարիք էլ չկա»:
«Լավ ամոթ է, ինչ նկատողություն … Նախ ՀՀԿ-ից որևէ մեկը նկատողություն չի անում, առավել ևս՝ մեր կուսակցությունն էդպիսին չի, որ խնդիր առաջանա: Եվ երկրորդն էլ՝ մեր բոլոր քննարկումները նկատողության կամ թթու խոսակցությունների միջավայր չեն. մենք քննարկում ենք, համադրում ենք, խոսում ենք, որոշում ենք»,- Լրատվականներից մեկի հարցին ի պատասխան ասաց Գալուստ Սահակյանը։
Գալուստ Սահակյանը հավելեց, թե ՕԵԿ խմբակցության բոլոր անդամների հետ շատ ջերմ հարաբերություններ ունի: