ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ հասարակության ճնշումների արդյունքում է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ համաներում կիրառվում։
«Կարևորը մեր պահանջն է. թե ինչ ձև են գտել մեր պահանջը բավարարելու, դա ինձ չի հետաքրքրում։ Հասարակության, ժողովրդի, լրատվամիջոցների ճնշման հետևանքն է, որ համաներում է կիրառվում, քանի որ այս երկրում որևէ քաղբանտարկյալ այլ կերպ, քան առանց ճնշումների՝ չի ազատվել»,-ասաց Պարոն Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանի խոսքերով, իրենք կարող էին ավելի լավ պայքարել և ավելի շուտ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին։