ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վերընտրված նախագահ Իլհամ Ալիևի հետ' շնորհավորելով նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

 

«Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև: Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ալիևին հաղթանակի կապակցությամբ»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել' նշելով, որ Ալիևի համոզիչ հաղթանակը վկայում է նրա բարձր քաղաքական հեղինակության մասին: