Ճապոնիայի Ֆուկուսիմա ԱԷԿ-ի պաշտպանիչ պատնեշի ներսում ճառագայթման մակարդակը հասել է 2011թ. մարտին տեղի ունեցած վթարից հետո գրանցված ամենաբարձր աստիճանին. գրում է Reuters-ը' հղում կատարելով Tepco ընկերության տվյալներին:

 

Ներկա պահին ջրում ցեզիումի մակարդակը կազմում է 1200 բեքերել մեկ լիտրում (նորման' 90 բեքերել):

 

Նախօրեին ԱԷԿ-ի աշխատակիցները պատահաբար վնասել էին ռադիոակտիվ ջուրը ռեակտորին միացնող խողովակը, որի արդյունքում 6 աշխատակից ճառագայթման տակ էր հայտնվել, սակայն նրանք պաշտպանիչ հագուստով են եղել, և նրանց առողջությանը լուրջ վնաս չի հասցվել. գրում է գործակալությունը: