Առաջիկայում մարզպետների փոփոխությունների լուրից ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի ոգեւորվել, նա « հոգով» կողմ է օրենսդիրի աշխատանքին եւ «աչք չունի» Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի վրա: Տեւական ժամանակ է խոսակցություններ կան, որ Արմավիրի մարզպետի պաշոնում իր որդուն է ցանկանում կարգել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, նրա որդին Էջմիածնի քաղաքապետն է: Ավելին՝ էջմիածնցի Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը երեկ անգամ չի մասնակցել Էջմածին քաղաքի տոնին, որովհետեւ ասում է՝ զբաղված է եղել:
Թե՞ Ձեզ այլեւս տեղ չեն տալիս իշխանության հարթակներում, այնտեղ գեներալներն էին:
Բայց դա ինչ կապ ունի քաղաքը հո նրանց սեփականությունը չի:
Այդ դեպքում՝ ինչու չմասնակցեցիք, չէ՞ որ դուք միշտ պետականամետ դիրքերից եք հանդես եկել, քաղաքի տղայի…
Իսկ դուք պետականամետ դիրքերից չե՞ք ներկայացնում, յուրաքանչյուր անձ էլ պետականամետ է, բայց քաղաքը ինչ է, հո հիվա՞նդ չէր, կամ վթարի մեջ, դա տոն էր եւ յուրաքանչյուր մարդ կարա մասնակցի տոնին, դա շատ լավ բան էր կազմակերպվել, վատ բան էր, որ մասնակցին, կարծիք հայտնեցին, գեղեցիկ տոն արեցին, ինչու եք միշտ մի վատ բան ուզում գտնել:
Օրինակ լա՞վ էր, որ մատաղ արեցին, սկզբում իրենք կերան, վերջում ինչ մնաց , բաժանեցին քաղաքի բնակիչներին:
Դե ճիշտն ասած ես չգիտեմ ընդեղ ինչ ա եղել, բայց դա տեխնիկական խնդիրներ ա, շատ ժողովուրդ են, բնական ա, կարողա ինչ-որ մի քանիսին էլ հասած չլինի: Ինձ թվում ա ժողովուրդը կների, շատ էին բոլորին չէր կարող հասնել ու հետո կոնկրետ կազմակերպիչներ չկային:
Ինչպե՞ս չկային, գեներալ Մանվել Գրիգորյանը բոլոր ուժերը գերլարել էր:
Փառք ու պատիվ նրան, թող կազմակերպեն, թող անեն:Մենք մեր ժամանակ էնքան ենք արել, իմ պատգամավոր աշխատած տաևիներին, ընդհուպ մինչեւ դպրոցների խորհուրդներ ենք ստեղծել, դպրոցները միմյանց հետ մրցում էին թե սպորտային, թե «կավեյնի» միջոցառում: Այնպես որ մենք էլ բավական նման բաներ ենք կազմակերպել ժամանակին, հիմա էլ թող նրանք կազմակերպեն:
Պարոն Հակոբյան, Ձեր հարաբերություններն արդեն հարթվե՞լ են գեներալի հետ:
Ինչ է նշանակում դա, նորմալ է:
Այսինքն , սպասվող փոփոխությունների համատեքստում կարո՞ղ եք հույսեր փայփայել Էջմիածնի քաղաքապետ դառնալու, որը ցանկացել եք բազմիցս:
Ես մշտապես չեմ ցանկացել, ընդամենը մեկ անգամ եմ ցանկացել, որին դուք ականատեսն եք եղել:
Իսկ հոգու խորքու՞մ:
-Չէ, գիտեք հոգու խորքում ինձ օրենսդիրն ա հետաքրքրում, ավելի հոգեհարազատ է օրենսդիրում աշխատելը, քան գործադիրում, հոգու խորքում դա եմ գտնում:Շատ լավ կլիներ, որ երկրորդ անգամ, երրորդ անգամ էլ ընտրվեի, բայց դե որ չի ստացվում, ոչինչ, դրանում վատ բան չկա, թող մյուսները աշխատեն, ում փոխարինել են:
Իսկ Ձեր մարզպետի գործունեությունն ինչպես եք գնահատում, ըստ Ձեզ՝ կա՞ անհրաժեշտություն նրան փոխարինելու:
Մարզպետների աշխատանքը պետք է գնահատի կառավարությունը եւ երկրի նախագահը:
Նրանք կարող են շատ բան ասել, իսկ դո՞ւք՝ որպես մարզի բնակիչ:
-Ես չեմ կարծում, որ իրենք սխալվեն, եթե փոփոխության կարիք կա, ուրեմն շատ մտածել են, որ դրա կարիքը կա:
Խաչիկ Մանուկյանի հետ ձեր նոր բիզնեսն ի՞նչ եղավ, եւ մարզպետ Ղահրամանյանը շարունակո՞ւմ է ճնշումներ գործադրել ձեր թիմակիցների վրա, ինչին ականատես եղանք ամիսներ առաջ, երբ աշխատանքից ազատվեց Արմավիրի դպրոցներից մեկի տնօրենը:
Բիզնեսը դեռ քննարկումների փուլում է, իսկ դպրոցի տնօրենը իմ թիմից չի եղել, ընդամենը մենք սովորել ենք նույն դպրոցներում: Ընտրությունների ժամանակ ինքը չի եղել իմ թիմի անդամ, չի եկել իմ շտաբ, որեւէ բանով չի աջակցել:Իրան հանելուց հետո եկավ ինձ մոտ եւ օգնություն խնդրեց, բայց ես հրաժարվեցի:
Հակոբ Հակոբյանը գեներալի հետ հարաբերությունների, Էջմիածնի տոնին չմասնակցելու եւ իր «հոգու խորքում» թաքնված ցանկության մասին
23:30 - 10.Հոկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
07/04/23 14:25
Աստվածամայրը գալիս է գոտեպնդելու և մխիթարելու մեր հայոց բոլոր մայրերին ու աղջիկներին. Արցախի թեմի առաջնորդ
10/11/17 13:36
Արտյոմ Հակոբյանը՝ երրորդ ամուսնության և երեխաների հետ հարաբերությունների մասին․Tert.am Life
03/10/14 12:08
Իրար չենք ուտում. Ռուբեն Հակոբյանը՝ իր և Զարուհի Փոստանջյանի հարաբերությունների մասին
19/10/24 08:30
«Հրապարակ». Կապանում իրավիճակը թեժանում է
08/07/24 12:59
Հակոբ Արշակյանը մեկնում է ԱՄՆ
14/06/24 15:40
ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան