Կենտրոնական Եվրոպայի արտակարգ իրավիճակների ծառայությունները զբաղված են ձնաբքի հետևանքները մաքրելով: Ավստրիայի արևմուտքում կես ժամվա ընթացքում ճանապարհների վրա ձնակույտեր են գոյացել, իսկ ոստիկանությունը տասնյակ ՃՏՊ-ներ է գրանցել:

 

Համանման իրավիճակ է ստեղծվել Շվեյցարիայի կենտրոնական շրջաններում: Տեղական իշխանությունները կոչ են անում վարորդներին հրաժարվել անձնական փոխադրամիջոցներով ճանապարհորդելուց, չնայած օդերևութաբանները կանխատեսում են, որ ձյունն այսօր կհալվի: Նրանց կանխատեսումների համաձայն' այս տարի Եվրոպային սպասում է վերջին տասնամյակների ամենացուրտ ձմեռը: