Հայաստանի գյուղերում վիճակը գնալով ավելի է վատանում: Այսպես է կարծում «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Արտագաղթը շատացել է, աղքատությունը խորացել է, իսկ գյուղնախարարության ներկայացրած թվային տվյալները չես իմանում, թե որ հեքիաթասածն է գրել: Հիշեցնում է Արմավիրի կարկտահարության դեպքը' ոչ մի փոխհատուցում էլ չեղավ:
Բա ուր են գնում այդ գումարները, հարցնում է Սեդրակյանը, եթե Համաշխարհային բանկը շարունակում է մեծ գումարներ տրամադրել:
51 000 հեկտար հող օգտագործվում է, ոչ գյուղատնտեսական նպատակներով, վարելահողերի 38-40, իսկ ոչ պաշտոնական տվյալներով մոտ 60 տոկոսը դեգրադացվում է: Սեդրակյանը ասում է, որ 1991թ-ից հետո մինչ օրս գյուղնախարար նշանակված պաշտոնյաներին պետք է պատասխանատվության ենթարկել: