Աշխարհի ամենաթանկ կարմիր գինին վաճառքի է հանվել Դուբայի միջազգային օդանավակայանում։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Chateau Margaux 2009 գինու մեկ շիշն արժե 195.000 դոլար։
Այն արտադրվել է խիստ սահմանափակ քանակով՝ ընդամենը 12 շիշ։ Սակայն դրանցից միայն 3-ն են հանվել վաճառքի։ Խմիչքն արտադրվել է Ֆրանսիայում գտնվող հանրահայտ Chateau Margaux խաղողի այգիներում, որոնք ունեն 400 տարվա պատմություն։