Իտալիայում պատգամավորներն ամենաշատն են վաստակում` ի համեմատություն իրենց եվրոպացի այլ գործընկերների հետ. գրում է The Local-ը:

 

Մադրիդի համալսարանի պրոֆեսոր Պաբլո Օնատեն, ով կազմել է վիճակագրությունը, հաշվի է առել Գերմանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի պատգամավորների աշխատավարձերի մասին տվյալները:

 

Նրա տեղեկություններով` իտալացի պատգամավորներն ամսական վաստակում են 11.7 հազար եվրո, ևս 4 հազար եվրո նրանք ստանում են արտաժամյա աշխատանքի համար: Երկրորդ տեղում են գերմանացի պատգամավորները` 7.7 հազար եվրո եկամուտով: Ֆրանսիացի, շվեդ և բրիտանացի պատգամավորները ստանում են 6 հազար եվրոյից մինչև 7 հազար ամսական այն ժամանակ, երբ պորտուգալացի և իսպանացի պատգամավորները 4 հազար եվրոյից էլ պակաս են վաստակում: