Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է Հայ մամուլի օրը:

 

Առաջին հայկական պարբերականը Հնդկաստանում տպագրվող հայկական պատմա-մշակութային հանդեսն էր։

 

Հայկական մամուլը հիմնդարվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-ի հոկտեմբերի 14-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796-ի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։

 

Թողարկումը վերսկսել 2007-ին Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։

 

Նշենք նաև, որ 1993-ին մայիսի 3-ն էլ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից սահմանվել է Մամուլի ազատության համաշխարհային օր, որից հետո ամեն տարի մայիսի 3-ը նշվում է որպես ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր: