Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի: Այսօր տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այդ մասին Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի վոլեյբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Ասմարյանը:
Մարզիչը մասնավորապես նշեց. «Տեղի է ունեցել ֆեդերացիայի կոնֆերանս, որտեղ Արթուր Բաղդասարյանը միաձայն որոշմամբ ընտրվել է ՀՎՖ-ի նախագահ»:
Նշենք նաև, որ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը տեղեկացրել է, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: