Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հարցազրույցին: Իր խոսքում քարտուղարն  ասել է.  «Մի քանի ուշագրավ հայարարություն է արել նա: Ուշագրավ հայտարարություն մեկ.

 

Հայաստանին առաջարկվում էր գործնականում դառնալ ԵՄ-ի վագոնը դիսկրիմիանացիայի պայմաններով, եթե Հայաստանը ստորագրեր Հայաստան-Եվրամիություն ասոցացման պայմանագիրը:

 

Դիտարկում երկու.

 

Այն, ինչ առաջարկվում էր Հայաստանին ԵՄ-ի կողմից Ասոցացման համաձայնագրի շրջանակներում կուրորեն կատարեց Եվրոպական միության հրահանագները, ուստի եթե ինտեգարցիոն այս կամ այն տարբերակում համեմատենք սուվերենության այս կամ այն աստիճանի տարբերությունը, ապա Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնգրի դեպքում լինելու էր բացարձակ Բրյուսելի դիկտատուրան:

 

Եվ վերջին դիտարկումը, եթե ՀՀ վարչապետն ուշադիր կարդար, թե ի՞նչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատարստվում էր հրաժարվել Հայաստանի սուվերենությունից՝ այն ստորադասելով առևտրատնտեսական հարաբերություններին, նա կվերանայեր իր դիրքորոշումը:

 

Զոհրաբյանն ասել է, որ ինքը  երկար է սպասել, որ Արտգործնախարարության պաշտոնյաները, երևի թե «Արի տուն» ծրագրի շրջանակներում, ժամանակ գտնեին լինելու Հայաստանում և պատասխանեին այս մեղադրանքներին, բայց որևէ պատասխան առ այսօր չի հնչել: «Սեպտեմբերի 3-ից հետո, երբ մեր որոշ գործընկերներ վերգտան իրենց ռուսամետությունը, սկսեցին հնչել նույնաբովանդակ հայտարարություններ առ այն, որ Ասոցացման պայմանագրում մեր սուվերենության կորստի վերաբերյալ դրույթներ կային, վտանգավոր դրույթներ կային ԼՂՀ-ի մասով, որ մաքսակետեր են տեղադրվելու:

 

Ես չեմ կարող ասել՝ նրանք, և պարոն Գլազևը ճի՞շտ են, թե՞ սխալ , որովհետև ես տեղյակ չեմ Ասոցացման պայմանագրին: Բայց ես մեկ հարց ունեմ որպես ՀՀ քաղաքացի. եթե այդպես է, ապա չորս տարի շարունակ ինչո՞ւ էին ՀՀ իշխանությունները Խորը և համապարփակ բանակցություններ վարում մի կառույցի հետ, որին ինտեգրվելով մենք կորցնելու էինք մեր սուվերենությունը»,- ասել է Զոհրաբյանը:

 

Ըստ նրա ՝ հարց է ծագում, եթե ՌԴ-ն մեզ չհրավիրեր Մաքսային միություն, և Բրյուսելում ստարգրվեր Ասոցացման համաձայնագիրը, դա նշանակո՞ւմ է, որ ուղղակիորեն մենք ստորագրելու էինք մեր պետական արտաքին շահերին դեմ փատաթուղթ: Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ սրանք հարցեր են, որոնց պատասխանները չեն հնչում:

 

«Հիմա խնդիր է դրված՝ ինչ-որ մի թուղթ ստորագրել՝ անկախ բովանդակությունից, ոչ թե փաստաթուղթ, այլ՝ թուղթ, արդարացնելու համար իրենց քաղաքականությունը, թեկուզ դրա վրա գրված կլինի «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»»: