ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի շերիֆի օգնականներից մեկը կրակ է արձակել 13-ամյա տղայի վրա' նրա ձեռքում գտնվող խաղալիք ատրճանակի պատճառով. տեղեկանում է Associated Press-ը' հղում կատարելով ոստիկանության ներկայացուցչին:
2 ոստիկանները, տեսնելով տղային, ում ձեռքին արճանակ է եղել, կարծել են, թե նա զինված է, և պահանջել են ցած դնել զենքը: Սակայն պատասխան չստանալով' կրակ են արձակել նրա ուղղությամբ: Ստացված վնասվածքներից տղան տեղում մահացել է: Սպանված երեխայի հոր խոսքերով' նրա ձեռքին խաղալիք ատրճանակ է եղել:
Այս պահին ոստիկաններն ուղարկվել են արձակուրդ: Հետաքննությունը պարզում է, թե արդյոք չի սադրել տղան իր գործողություններով ոստիկաններին: