Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն այսօր ասել է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը հետեւանքներ կունենա երկրի տնտեսության եւ բանկային հատվածի վրա:
«Մենք զղջում ենք, որ Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն: Մաքսային միության անդամ դառնալով' Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանության մի մասը եւ հնարավորություն չի ունենա ինքնուրույն մաքսատուրքեր սահմանել, ինչը կարող է նվազեցնել ԵՄ-ի հետ Հայաստանի առեւտրի ծավալները»,- նշել է դեսպանը:
«ԵՄ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ, սակայն մի շարք դրույթներ պետք է վերանայվեն»,-ասել է Ռայներ Մորելը: