Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կներկայացնի վարչապետի թեկնածուին երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը. այս մասին նա հայտարարել է այսօր «Կավկասիա» հեռուստաընկերության եթերում:

 

Իվանիշվիլիի խոսքերով' նոր վարչապետն իրենից արդյունավետ կլինի:

 

«Նրա աշխատանքը ուղղված կլինի միայն նախարարների և կառավարության ուղղությամբ և ավելի արդյուանվետ կլինի»,-ասել է նա:

 

Նա միաժամանակ նշել է, որ բացառում է այդ պաշտոնում փոխվարչապետ Գիորգի Քվիրիքաշվիլիին նշանակելու հանգամանքը: