ՌԴ պետական պարտքը սեպտեմբերին աճել է 12.6 տոկոսով և կազմել 55.78 միլիարդ դոլար: Ըստ երկրի ֆինանսների նախարարության, աճը կապված է արժեթղթերի պարտավորությունների ավելացմամբ, քանի որ սեպտեմբերին դրանք աճել են 18.3 տոկոսով, կազմելով 40.65 մլրդ դոլար:

 

«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, հաջորդ տարի արժեթղթերով պարտքի մարում ՌԴ-ին չի սպասվում, իսկ ահա 2015թ-ին ՌԴ-ն պարտատերերին պետք է տա երկու մլն դոլար: