Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկների նախագահների անունից շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին' վերընտրվելու կաօպակցությամբ. գրում է РИА Новости-ն:

 

«Մենք Ձեզ մաղթում ենք ջանասիրաբար աշխատել Ձեր ազգի և երկրի բարգավաճման համար»,-ասել է Լուկաշենկոն ուրբաթ օրը ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստը բացելիս:

 

Նա ծաղիկներ է հանձնել Ալիևին և կատակել. «Մենք երեկ Վլադիմիր Պուտինի հետ գումար հավաքեցինք, և ահա այսօր կարողացանք թարմ ծաղիկներ գնել Ձեզ համար»:

 

Լուկաշենկոն միաժամանակ ԱՊՀ ղեկավարների անունից հաջողություն է մաղթել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին' սպասվելիք նախագահական ընտրություններում: