Թուրքիան Մաքսային միություն մտնելու ոչ մի պաշտոնական հրավեր չի ստացել. շաբաթ օրը գրում է թուրքական Sаbah պարբերականը`հղում կատարելով ԱԳՆ իր աղբյուրներին:
Թերթի տեղեկություններով`ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվել, թե իբր Անկարային առաջարկել են մտնել Մաքսային միություն, և որ Անկարայի հետ բանակցություններն այդ մասին տարվել են մեկ տարի առաջ, իսկ այս պահին կորցրել են ակտուալությունը:
Նշենք, որ նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել էր Թուրքիային ընդգրկել Մաքսային միության կազմում: