Մեծ Բրիտանիային մոտեցող փոթորիկը կարող է գրանցվել որպես պատմության մեջ ամենամեծ փոթորիկ:

 

Ըստ օդերևութաբանների կանխատեսման՝ «St.Jude» փոթորկը մեծ արագությամբ մոտենում է Բրիտանիայի ափերին և ուժգին քամին զգալի վնասներ կհասցնի Անգլիայի և Ուելսի մեծ մասին:

 

Փրկարարները զգուշացնում են հնարավոր հոսանքազրկման մասին, ինչպես նաև՝ հորդառատ անձրևների, որոնք ջրհեղեղների պատճառ կարող են դառնալ: