Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համար Ռուսաստանը պատրաստվում է 2 մլն դոլար գումար հատկացնել: Սրանից բացի ևես մի քանի երկրներ պատրաստակամություն են հայտնել համապատասխան գումար հատկացնել դրա համար. գրում է «Коммерсантъ»-ը:

 

Ռուսաստանը հրաժարվել է ոչնչացման համար իր տարածքում ընդունել Սիրիայի քիմիական զենքը, սակայն պատրաստվում է զինծառայողներ ուղարկել Սիրիա քիմիական զենքի ոչնչացման գործընթացին մասնակցելու նպատակով: Ռուսաստանը նաև պատրաստակամություն է հայտնել փոխադրամիջոցներ հատկացնել քիմիական զինանոցը արտասահման տեղափոխելու համար:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հավանաբար սիրիական քիմիական զենքը ոչնչացվելու է Ալբանիայի տարածքում: