Այսօր՝ նոյեմբերի 2-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ստացած վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:

 

Ինչպես Աշտարակից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ:

 

Մինչ ոստիկանները պարզում էին հանգամանքները, Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Աշտարակի ոստիկանություն, որ կրծքավանդակի ձախ կեսի հետին շրջանում մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

 

Արմենիա բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվում է, որ Աշտարակի հիվանդանոց տեղափոխված մահացածը տեղի Ներսես Աշտարակեցի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Գալստյանն էր:

 

Գիշերը ժամը 04:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված անձը նույնպես մահանում է, ով տեղի Թամազյան փողովի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Պապյանն էր: 

 

 

Մանրամասները` այստեղ