Աշխարհի խոշորագույն նարնջագույն ադամանդը աճուրդի է հանվել Շվեյցարիայում, հայտնում է The Local-ը:

 

Ինչպես սպասվում է, հազվագյուտ այս թանկարժեք քարը կվաճառվի 17-20 մլն դոլարով:

 

Աճուրդում այն որակվել է իբրև աշխարհի խոշորագույն վառ նարնջագույն ադամանդ, որը կշռում է 14.82 կարատ:

 

Քարը հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայում, իսկ նրա տերը ցանկացել էանհայտ մնալ:

 

Կրակե ադամանդը վաճառքի կհանվի երեքշաբթի օրը: Իսկ դրա հաջորդ օրը 59.60 կարատ քաշով վարդագույն ադամանդը կվաճառվի մոտավորապես 60 մլն դոլարով: