Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մաշտոց –Ամիրյան փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Բաբաջանյան 1-ին շենքի բնակիչ՝ 39-ամյա Աշոտ Մկրտչյանը, վարելով Range Rover մակնիիշի 29 ԼՕ 848 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Իրանի քաղաքացի, Երևան քաղաքի Սոսեի 28/1 շենքի բնակիչ՝ 33-ամյա Հրայր Ստեփանի-Ստեփանյանի վարած Huyndai մակնիշի 82 AA 082 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն վթարի վայրում հավաքվածները պատմում էին, որ Range Rover-ի միջից դուրս են եկել 2 հոգի, ովքեր գտնվում էին ոչ սթափ վիճակում և սկսել են անհարգալից վերաբերմունք ցուցաբերել մյուս ավտոմեքենայի վարորդի նկատմամբ՝ ասելով, որ վթարի մեղավորը նա է եղել և վերջինս պետք է վթարված մեքենայի ողջ ծախսը հոգա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ սկսել է տեսալուսանկարահանել վթարի վայրը, սափրագլուխ վարորդը քթի տակ անհասկանալի ու հոդաբաշխ արտահայտություններ անելով՝ դիմեց փախուստի: Վթարի վայր ժամանած ապահովագրական ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ վթարի մեղավորը եղել է Range Rover-ի սափրագլուխ վարորդը:
Առավել մանրամասն` այստեղ: