Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես ռուս ազգայնականները՝ հագնված սպորտային համզգեստներ, Պետերբուրգի մետրոյի «Ուդալնայա» կայարանում հանկարծակի հարձակվում են ոչ սլավոնական արտաքին ունեցողների վրա:
Երիտասարդները կրելիս են եղել դիմակներ եւ ներխուժելով մետրոյի վագոն' սկսել են դաժանաբար ծեծել «օտարներին»:
Այնուհետեւ խուլիգանները դուրս են վազել վագոնից եւ բարձրացել են վերեւ: Ականատեսների պատմածով, մի քանի րոպե անց այդ շրջանի շուկայի մոտ հնչել են կրակոցներ: