Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան, հնարավոր է, այլևս չցանկանա լինել Եվրամիության անդամ:
Նախագահի խոսքերով՝ հնարավոր է' Թուրքիան ընտրի Նորվեգիայի ուղին:
Ավելի վաղ Եվրամիության հարցերով թուրք նախարար Էղեմեն Բաղըշը հայտարարել էր, որ ԵՄ Թուրքիայի անդամակցությանը խանգարում են քաղաքական արգելքները: