Մարդը կարող է ինքն իրեն խուտուտ տալ: Բանն այն է, որ մարդկային ուղեղը ընկալում է արտաքին ազդակները շատ սուր, որպեսզի բաց չթողնի մարդու գործողությունների ընթացքում առաջ եկող ամենակարևոր ազդակները:
Մարդու լուսանկարը ուսումնասիրելը շատ ավելի բարդ է, քան շախմատ խաղալը: Բանն այն է, որ մարդը դժվարությամբ է ընկալում վիզուալ օբյեկտները: Փոքրիկ կերպաները լուսանկարներում հնարավոր է բոլորովին այլ առարկայի տեղ ընդունել:
Հորանջելն օգնում է մեզ արթնանալ:
Համակարգչային խաղերը օգնում են մեզ սովորել միանգամից մի քանի գործ անել:
Ֆիզիկական վարժությունները օգնում են մեզ ուղեղը միշտ սթափ վիճակում պահել: Դրանց շնորհիվ մեր ուղեղ է ներթափանցում մեծ քանակությամբ գլյուկոզա և թթվածին:
Մարդու ուղեղը ավելի քիչ էներգիա է ծախսում, քան սառնարանի լամպը:
Հիմար երգերը դժվար են մոռացվում: Մարդու ուղեղը հիշում է օրակարգի ամեն քայլ' սկսած առավոտյան սուրճից մինչև աշխատանքի ճանապարհը: Հաճախ ուղեղը դրանց միացնում է նաև լսած երաժշտությունը և պարբերաբար հիշեցնում է մարդուն այդ մասին:
Միֆեր մարդու ուղեղի մասին
Մարդն օգտագործում է իր ուղեղի միայն 10 տոկոսը: Չնայած այս հարցի շուրջ տարակարծություններին' մարդը իրականում ամեն օր օգտագործում է իր ուղեղի բոլոր հնարավորությունները:
Կույրերը լավ են լսում: Հետազոտությունները ապացուցել են, որ կույրերը ձայները առավել վատ են լսում, քան մյուսները: Պարզապես կույրերի մոտ լավ է զարգացած ձայնային հիշողությունը:
Ինչքան մեծ է ուղեղը, այնքան շատ է մարդու խելքը: Մարդու ուղեղը իրականում չի ազդում մարդու մարդու մտավոր կարողությունների վրա:
Մոցարտի երաժշտությունը երեխաներին խելացի է դարձնում: Այս միֆը առաջ է եկել 1993-ին, երբ Nature ամսագրում հրապարակվել էր մի հետազոտություն, համաձայն որի' Մոցարտի երաժշտությունը բարելավել է քոլեջների ուսանողների ստգուղական աշխատանքների արդյունքները: Լուրը տարածվեց ԶԼՄ-ներում , սակայն դրա ապացույց մինչ օրս չի ստացվել: