Ուրբաթ երեկոյան խոշոր պայթյուն է որոտացել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Սպորտի պալատում (Palais des Sports) ներկայացման փորձի ժամանակ: Միջադեպից վիրավորվել է 6 մարդ. գրում են տեղական ԶԼՄ-ները:
AFP-ի տվյալներով` պայթյունը որոտացել է ժամը 18.00 (21,00) սահմաններում` «Բաստիլի սիրեցյալները 1789» ներկայացման բեմադրության ժամանակ:
Պայթյունի պատճառը պիրատեխնիկայի սարքավորումներն են եղել: Դեպքի վայրում եղել են միայն դերասաններն ու բեմի աշխատողները: