Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Մաշտոցի պուրակում անցած շաբաթվա աշխատանքներն ամփոփելու և պայքարի հետագա ընթացքը կանոնակարգելու համար: Այժմ նրանց թիվ մեկ խնդիրը հնարավորինս շատ մարդկանց ներգրավելն է եւ նրանց իրազեկումը: Նախաձեռնության անդամները 25 կետից բաղկացած ռիսկեր են առանձնացրել: Քննարկելով պայքարի հետագա ընթացքը՝ նախաձեռնության անդամները տարբեր առաջարկներ են ներկայացրել' Սահմանադրական դատարան դիմելուց մինչև քաղաքացիական ճնշման միջոցով արդյունքի հասնելը:
Տեսանյութը` Գալա-ի: