Նոյեմբերի 16-ին Կրասնոդարում 39-ամյա տղամարդը դանակահարել և սպանել է ընտանիքի 4 անդամներին: 36-ամյա տան տիրուհին, նրա մեծ դուստրն ու փեսան տեղում մահացել են: Ծանր վնասվածքներ է ստացել նաև 12-ամյա դուստրը, որը, չնայած բժիշկների ջանքերին, հիվանդանոցում մահացել է:
Մարդասպանը ձեռք չի տվել միայն նորածին փոքր երեխային:
Սպանության մեջ կասկածվում է կնոջ նախկին ամուսինը' 39-ամյա Եվգենի Մարուշկոն:
Մանրամասները` տեսանյութում: