Ամերիկյան Ռիչմոնդ քաղաքի բնակիչ Ժոզե Բարերան պնդում է, որ Google Maps-ի արբանյակային նկարներից մեկում երևում է իր մահացած որդու դիակը, և ինքը խնդրում է Google-ին հեռացնել այդ նկարը կայքից. գրում է KTVU-TV-ն:

 

Բարերայի որդին` 14-ամյա Քևինը, սպանվել էր 2009-ին: Ոստիկանությունը երկաթուղու մոտ գտել էր նրա` փամփուշտներով ծածկված մարմինը:

 

Կիրակի օրը տղայի հայրը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ այդ երկաթուղու արբանյակային լուսանկարում, որը տեղադրվել է Google Maps-ում, երևում է իր սպանված որդու դիակը: Ինքը պատրաստվում է դիմել Google-ին` նկարը հեռացնելու խնդրանքով` հարգելով համար սպանված որդու հիշատակը: