YouTube-ում Armenian Revolution օգտատիրոջ կողմից հայտնվել է տեսանյութ, որում ելույթ է ունենում Anonymous-ի դիմակով մեկը.

 

«Յուրաքանչուր արժանապատիվ ժոովուրդ իր հիշողության մեջ պահպանում է դաժան եւ արյունալի տարեթվեր, որոնք խորհրդանշում են նվաճված բարձրագույն արժեքների հաղթանակը: Եւ ես մտածըցի, որ մենք այս տարի կարող էնք նշել մի տարեթիվ, ցավոք ներկայում անտեսված, նկատի ունեմ 1988 թվականի ազգային զարթոնքը, որի քառորդ դարը լրանում է այս տարի: Այս երեկո, եկեք կտրվենք մի պահ ամենօրյա առօրյաից և մի քիչ զրուցենք: Իհարկե, կգտնվեն ոմանք, ովքեր չեն ցանկանա այս շփումը եւ ենթադրում եմ, որ նրանք արդեն հրամաններ են տալիս իրենց ենթականերին, ովքեր շուտով կսկսեն իրականացնել դրանք:

 

Ինչու՞, քանզի բառերը նրանց թշնամին են: Բառերը երբեք չեն կորցնում իրենց ուժը: Բառերը՝ փոխանցելով իմաստը, վեր են հանում ճշմարիտը այն մարդկանց համար՝ ովքեր պատրաստ են դա ընկալել: Իսկ ճշմարտությունը շատ պարզ է, մեր երկրի հետ ինչ որ աղետալի բան է կատարվում, ինչ որ ահավոր մի բան: Եւ այս ամենը այն երկրում, որտեղ 1988 թվականին. ճշմարիտ քաղաքացին, հայրենասերը՝ դուրս եկավ փողոց իրականացնելու որոշ երազանքներ:

 

Նա հույս ուներ հիշեցնելու աշխարհին եւ մեզ բոլորիս, որ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ եւ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, սոսկ բառեր չեն, այլ կենսական սզբունքներ են, կյանքի սզբունքներ: Երկրում, որտեղ 88 թվականին թույլատրվում էր կարծիքների ազատությունը, ուր մարդը կարող էր ասել այն ինչ մտածում էր,՝ այժմ իշխում է համընդհանուր գրաքննությունն ու վերահսկողությունը, անարդարությունն ու անհանդուրժողությունը, հալածանքն ու թշնամանքը մարդկանց հարկադրել են հնազանդության եւ հասցրել, ներքին դիմադրողակայության կորուստի:

 

Ի՞նչպես եղավ դա եւ ու՞մ մեղքով, անկասկած, ոմանք ավելի մեղավոր են, քան մյուսները եւ ճիշտ ժամանակին նրանցից հաշիվ կպահանջվի: Այնուամենայնիվ, եթե՞ ուզում էք տեսնել մեղավորին, բավական է միայն նայել հայելուն: Ես հասկանում եմ ինչու դուք այդպես վարվեցիք եւ գիտեմ ձեր համար որքան ահավոր էր: Ո՞վ չեր վախենա պատերազմից, գործազրկությունից, սովից եւ աղքատությունից: Այսպիսի բազմաթիվ աղետներ, ասես մի դավադիր ձեռքով, շեղեցին ձեզ ճշմարիտ ուղուց եւ առողջ դատողությունից: Վախը տիրեց ձեզ եւ խուճապի մեջ նետվեցիք ռեժիմին հնազանդվելու: Ռեժիմը ձեզ խոստանում էր կարգ ու կանոն:

 

Ռեժիմը՝ խոստանում էր խաղաղություն, աշխատանք եւ բարեկեցություն: Ռեժիմը չկատարելով նույնիսկ իրենց տված խոստումները, փոխարենը պահանջեց և ստացավ ձեր լուռ ու հնազանդ համաձայնությունը: Այս երեկո, ես ընդհատում եմ իմ լռությունը, որ հիշեցնեմ իմ երկրին այն ինչ նա մոռացել էր: Այս երեկո ես առաջարկում եմ չեղյալ համարել ռեժիմի հետ ձեր լուռ ու հնազանդ համաձայնությունը: Եւ այսօր, եթե դուք ոչինչ չե՞ք նկատում եւ ռեժիմի հանցաքները ձեր համար ակընհայտ չեն, կարող էք անտեսել 2013 թվականը, բայց եթե՛ դուք, տեսնում էք այն, ինչ տեսնում եմ ես, զգու՛մ էք այն ինչ զգում եմ ես, եւ եթե՛ ձեզ թանկ ե այն, ինչ թանկ է ինձ,՝ապա ես, առաջարկում եմ, դուրս գալ փողոց և վերջ դնել կամակատար ռեժիմի գոյությանը»- «ՀԱՅ ՖՈՔՍ»: