Թուրքիայի ոստիկանությունը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էդրողանի նստավայրից ոչ հեռու ձերբակալել է մի տղամարդու, որին կասկածում են ահաբեկչություն իրականացնելու փորձի մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ըստ այդ տեղեկության՝ նստավայրի շուրջ՝ Անկարայի մի մասը, այժմ շրջափակված է:

 

Ձերբակալության ժամանակ ոստիկաններն օդ են կրակել, ոչ ոք չի տուժել:

 

Ենթադրվում է, որ ձերբակալվածի վրա մահապարտի գոտի է եղել: