Թուրքիան արդեն 2 մլրդ դոլար է վճարել իր երկրի տարածքում սիրիացի փախստականներին տեղավորելու համար: Անկարան շահագրգռված է այդ հակամարտության արագ լուծման հեռանկարների հարցում. ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

«Թուրքիան ամենաթանկ գինն է վճարում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների դիմաց»,-նշել է Էրդողանը:

 

Կառավարության ղեկավարի խոսքերով' Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը կազմում է 600 հազար:

 

«Մենք նրանց վրա արդեն 2 մլրդ դոլար գումար ենք ծախսել: Իսկ միջազգային հանրության տրամադրած օգնությունը միայն 135 մլն դոլար է կազմել»,-ասել է վարչապետը:

 

Նրա կարծիքով' կոնֆլիկտի վերջնական կարգավորմանը պետք է մասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն, Իրանը և ՄԱԿ-ի ԱԽ-ի մյուս անդամ երկրները: