Թուրքիան և ԱՄՆ-ն համակարծիք են այն հարցում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական ուժը թուլացել է, և նա պետք է լքի իր պաշտոնը. ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Առընջը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ավարտին, գրում է Анадолу գործակալությունը:
Առընջի խոսքերով' Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն համառություն կցուցաբերի Ժնև 2 խորհրդակցության նախապատրաստման աշխատանքների և Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու հարցում:
Կողմերը նաև քննարկել են Կիպրոսին և Իրաքին վերաբերող հարցերը: