«Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջարկել է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիդ Նարմանիային: Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստը, որի ժամանակ կոալիցիայի առաջնորդները քննարկել են տեղական ինքնակառավարման բարեփոխումները եւ տեղական ինքնակառավարման առաջիկա ընտրությունների հետ կապված հարցեր: Միաժամանակ որոշվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու առաջադրել Դավիդ Նարմանիային, հաղորդում է «Грузия Online»-ը: