Սահմանագոտու ճանապարհին առնչվող խնդիրները շատ են

 

Տավուշի մարզի Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհին ոստիկանության խմբեիր հերթապահություն են կատարում, սակայն ճանապարհը բաց է երթեւեկության համար, սահմանամերձ ճանապարհով երթեւեկ է կատարվում: Տեղեկացրել ենք, որ սահմանագոտու այդ հատվածում նոր կառուցվող ճանապարհը երթեւեկը լիովին չի ապահովելու ադրբեջանական զինուժի ոտնձգություններից: Տեղեկացնենք ,որ նախկինում Վազաշենում հանրապետական նշանակության ճանապարհը սողանքի հետեւանքով փլուզվել էր, եւ 2010թ. պետբյուջեի միջոցներով կառուցվել է նոր, 1350 մ երկարությամբ ճանապարհ:

 

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Aravot-ին հայտնել էր, որ Վազաշեն-Պառավաքար հատվածում, սահմանագոտում նոր ճանապարհի կառուցման լայնամասշտաբ աշխատանքներ են կատարվում: ՊՆ մամուլի քարտուղարին հարցրեցինք, թե նոր կառուցվող ճանապարհի համար երկրաբանական հետազոտություններ կատարվե՞լ են, կա՞ն ճանապարհի շինարարության նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Նա ասաց, որ պաշտպանության նախարարությունը միայն ճանապարհի անվտանգության ապահովման հարցերով է զբաղվում, մնացած հարցերով պետք է դիմել Տավուշի մարզպետարան: Սահմանամերձ այդ տարածքում ոսկու հանքի առկայության մասին մենք դիմել ենք տարբեր մարմինների, առաջիկայում կներկայացնենք դրա վերաբերյալ տեղեկատվություն: