«Սույն թվականի նոյեմբերի 25-ին' ժամը 13:30-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է քայլերթ' ազդարարելով Ընդդեմ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկը: Երթը կսկսվի Տերյան փողոցի' Ուսանողական այգուն հարող հատվածից, Հայաստանի ագրարային համալսարանի կողքից: Այն կշարունակվի կենտրոնական մի շարք փողոցներով և կավարտվի Սիրահարների այգու մոտ:

 

Քարոզարշավն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, կանանց իրավունքները բարձրաձայնելուն և նրանց ձայնը լսելի դարձնելուն:

 

Ընդդեմ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը սկսվում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին' Մարդու իրավունքների միջազգային օրը:

 

Այս 16-օրյակը ներառում է նաև այլ կարևոր օրեր. Նոյեմբերի 29՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, Դեկտեմբերի 1՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Դեկտեմբեր 6՝ Մոնրեալի կոտորածի օր:

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բռնությունը չհանդուրժող բոլոր անձանց միանալու քայլերթին:

 

Միասին կարող ենք կանխել բռնությունը»:

 

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա